Օվկիանոսն անչափ աղմկոտ վայր է դարձել
Օվկիանոսն անչափ աղմկոտ վայր է դարձել: Համաշխարհային ծովերը շատ ավելի աղմկոտ են դարձել, քան մինչարդյունաբերական տարիներին էր, «քանի որ մարդկային գործունեության հետեւանքով աղմուկն ավելի բարձր է դառնում»:
Ամբողջ աշխարհում աղմուկն ազդել է ծովային կենդանիների վրա՝ անդրադառնալով նրանց վարքագծի, ֆիզիոլոգիայի, իսկ որոշ դեպքերում նրանց ընդհանուր ապրելիության վրա: Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը հայտարարել է, որ օվկիանոսի աղմուկի ավելի բարձր մակարդակը կարող է նվազեցնել պոտենցիալ զուգընկերների, խմբի այլ անդամների, իրենց ժառանգների հետ շփվելու կենդանիների ունակությունը:
«Ձայները տարածվում են ջրի տակ շատ խորը: Ձայնը ձկների համար շրջակա միջավայրը զգալու, հավանաբար, լավագույն միջոցն է, քան լույսը»,- ասել է Կանադայում Վիկտորյայի համալսարանի էկոլոգ եւ հետազոտության համահեղինակ Ֆրենսիս Խուանեսը:
Աղմուկը կարող է նաեւ նվազեցնել շրջակա միջավայրի ազդանշանները լսելու օվկիանոսային կենդանիների ունակությունը, որոնք կենսականորեն կարեւոր են ողջ մնալու համար, այդ թվում այն ազդանշանները, որոնք օգնում են խուսափել գիշատիչներից, սնունդ գտնել եւ տեղափոխվել բնակության համար նախընտրելի վայրեր:
Հետազոտողներն ուսումնասիրել են տվյալների եւ հետազոտական հոդվածների հազարավոր հավաքածուներ, որոնք փաստագրել են աղմուկի մակարդակի եւ հաճախության փոփոխությունները, որ սպառիչ քարտեզ կազմեն, թե ինչպես է փոխվում օվկիանոսի ձայնային լանդշաֆտը, եւ ինչպես է դա ազդում ծովային կյանքի վրա:
Կարմիր ծովի հետազոտական կենտրոնի ծովային էկոլոգ Կառլոս Դուարտեի անցկացրած հետազոտության համաձայն՝ կետերի երգերից մինչեւ արկտիկական ծովային սառույցի կոտրատումը, համաշխարհային օվկիանոսի բնական խմբերգը կատարվում է երկրաբանական եւ կենսաբանական ձայների ահռելի համույթի կողմից:
Բայց ավելի քան հարյուրամյակի ընթացքում բաց ծովում մարդկային գործունեության ձայները, ինչպիսին են՝ ձկնորսությունը, նավագնացությունը, նավակներով զբոսանքը եւ շինարարությունը, ժամանակակից օվկիանոսը շատ ավելի աղմկոտ են դարձրել, քան նախկինում երբեւէ:
Այս աղմուկը կարող է ջրի տակ շատ մեծ տարածությամբ տարածվել, ինչը հանգեցնում է բնակության շատ առափնյա եւ ծովային միջավայրերում օվկիանոսի աղմուկի մեծացման եւ մակարդակների փոփոխության:
«Աղմուկի այս ճնշումը նկարող է ունենալ կործանարար հետեւանքներ ծովային տեսակների, հատկապես կետերի համար, որոնք իրենց սուր լսողությունն օգտագործում են գրեթե այն ամենի համար, ինչ անում են»,- ասել է նա:
The New York Times-ի փոխանցմամբ՝ հետազոտության մեջ ցույց է տրվել, թե ստորջրյա աղմուկն ինչպես է ազդում ծովի բնակիչների անթիվ խմբերի վրա, ներառյալ զոոպլանկտոններն ու մեդուզաները: «Աղմուկային աղտոտման խնդրի ծավալները գիտակցել են միայն վերջերս»,- ասել է հետազոտության համահեղինակ, Պյորտի Քյորտինի համալսարանի Ծովային գիտությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Քրիսթին Էրբեն:
«Երբ մարդիկ մտածում են սպառնալիքների մասին, որոնց բախվում է օվկիանոսը, հաճախ մտածում են կլիմայի փոփոխությունների, պլաստիկայի եւ չափից ավելի շատ ձուկ որսալու մասին: Բայց աղմուկային աղտոտումը եւս մեկ կարեւոր բան է, որին մենք պետք է հետեւենք»,- ասել է Մայամիի համալսարանից ծովային էկոլոգ Նիլ Համերշլագը:
Հույս կա սակայն. հետազոտության հեղինակները պնդում են, որ աղմուկային աղտոտման վնասակար ազդեցությունը կարող է արագ նվազեցվել ծովային աղմուկի աղբյուրների մեղմացման եւ կարգավորման հաշվին:
news.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio