Ավստրալացի գիտնականներն առաջարկում են օգտագործված բժշկական դիմակներից ճանապարհներ կառուցել
https://parstoday.ir/hy/news/world-i132856-Ավստրալացի_գիտնականներն_առաջարկում_են_օգտագործված_բժշկական_դիմակներից_ճանապարհներ_կառուցել
Ավստրալացի գիտնականներն առաջարկում են օգտագործված բժշկական դիմակներից ճանապարհներ կառուցել և մայթերի սալիկներ պատրաստել։ Հետազոտությունը հրապարակվել է Science of the Total Environment-ում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2021 17:22 Asia/Tehran
  • Ավստրալացի գիտնականներն առաջարկում են օգտագործված բժշկական դիմակներից ճանապարհներ կառուցել

Ավստրալացի գիտնականներն առաջարկում են օգտագործված բժշկական դիմակներից ճանապարհներ կառուցել և մայթերի սալիկներ պատրաստել։ Հետազոտությունը հրապարակվել է Science of the Total Environment-ում։

Հեղինակները նշում են, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով զգալիորեն աճել է մեկանգամյա օգտագործման դիմակների և ձեռնոցների օգտագործումը, ինչը լուրջ սպառնալիք է բնապահպանության տեսակետից, քանի որ դրանք կենսականորեն չեն քայքայվում, գրում է Birdinflight.com-ը։

Նշվում է, որ ամեն օր աշխարհում արտադրվում է մոտ 6․9 մլրդ դիմակ։ Օգտագործումից հետո դրանք հայտնվում են աղբանոցում կամ այրվում են, իսկ միկրոպլաստիկի մասնիկներն աղտոտում են հողն ու օվկիանոսը և վտանգ ներկայացնում կենդանիների համար։

Գիտնականների էքսպերիմենտը ցույց է տվել, որ եթե մանրացնել միանգամյա օգտագործման բժշկական դիմակները և ավելացնել ստացված նյութի մի փոքր քանակ, 1%- 3%, վերամշակված բետոնային լցոնի մեջ, այն ոչ միայն չի կորցնի իր հատկությունները, այլ ավելի դիմացկուն կդառնա։ Ուստի, դիմակները կարելի է արդյունավետ օգտագործել ճանապարհների կառուցման համար։

Ըստ փորձագետների, դա թույլ կտա ոչ միայն ազատվել տոննաներով աղբից, այլ նաև կնվազեցնի վտանգավոր արտանետումների քանակը, որոնք առաջանում են պլաստիկն այրելու դեպքում։ Վերամշակված շինանյութը 30%-ով էժան կլինի, իսկ ճանապարհներն ավելի երկար կծառայեն:

Panarmenian.net

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio