Թուրքիայի զինված ուժերը ուսումնական ծրագիր կանցկացնեն Լիբիայի ռազմածովային ուժերի համար
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի զինված ուժերն ուսումնական ծրագիր են անցկացնելու Լիբիօայի ռազմածովային ուժերի համար:
Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նախարարությունը հայտարարել է. «Ուսումնական ծրագրի այս շրջանն անցկացվելու է Թուրքիայի ու Լիբիայի միջև վերապատրաստման, համագործակցության և ռազմական խորհրդատվության մասին համաձայնագրի շրջանակներում ՝ Խումս քաղաքում գտնվող ռազմածովային ուժերի համատեղ ուսումնական կենտրոնում»:
Լիբիայում Ազգային միասնության կառավարության ուժերի և գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Ազգային բանակի» ուժերի միջև բախումների ֆոնին, Անկարան մտավ այդ հակամարտության մեջ և պաշտոնապես իր աջակցությունը ցուցաբերեց Ֆայեզ ալ-Սիրաջի կառավարությանը, որը պայքարում է Լիբիայի արևելյան բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի կառավարության դեմ:
Անցած տարի, Լիբիայի ազգային միասնության կառավարության նախագահ Ֆայեզ Ալ-Սերաջի Անկարա կատարած այցի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման շրջանակներում, կողմերը ստորագրեցին մի շարք համաձայնագրեր՝ անվտանգության ու տնետսական ոլորտների վերաբերյալ: