Մարիա Զախարովան անվանել է Ռուսաստանի օտարերկրյա դիվանագետների վտարումը՝ որպես հարկադրված միջոց
https://parstoday.ir/hy/news/world-i132924-Մարիա_Զախարովան_անվանել_է_Ռուսաստանի_օտարերկրյա_դիվանագետների_վտարումը_որպես_հարկադրված_միջոց
Ռուսաստանից անօրինական ակցիաներին մասնակցած Գերմանիայից, Շվեդիայից եւ Լեհաստանից դիվանագետներին վտարելը միջոց էր, որի կիրառմանը Ռուսաստանին ստիպել են արեւմտյան երկրները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2021 15:17 Asia/Tehran
  • Մարիա Զախարովան անվանել է Ռուսաստանի օտարերկրյա դիվանագետների վտարումը՝ որպես հարկադրված միջոց

Ռուսաստանից անօրինական ակցիաներին մասնակցած Գերմանիայից, Շվեդիայից եւ Լեհաստանից դիվանագետներին վտարելը միջոց էր, որի կիրառմանը Ռուսաստանին ստիպել են արեւմտյան երկրները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ուրբաթ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանում Շվեդիայի, Լեհաստանի եւ Գերմանիայի՝ չարտոնագրված ակցիաներին մասնակցած դիվանագետները հայտարարվել են որպես պերսոնա նոն գրատա եւ առաջիկայում կլքեն երկիրը: Խոսքը վերաբերում է Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի եւ Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունների եւ Մոսկվայում ԳԴՀ դեսպանատան դիվանագիտական աշխատակիցներին:

«Ցավոք, ստիպված էինք դիմել այդ քայլին՝ վտարել Եվրամիության երեք երկրներից դիվանագետներին, որոնք մասնակցել են չարտոնագրված, հետեւաբար, անօրինական միջոցառումներին»,-ասել է Զախարովան «Ռոսսիա» հեռուստաալիքի եթերում:

Հունվարի 23-ին չարտոնված բողոքի ցույցեր էին ընթացել Ռուսաստանի տարբեր քաղաքներում եւ շարունակվել հունվարի 31-ին ու փետրվարի 2-ին, չնայած իշխանությունների բազմաթիվ նախազգուշացումներին, այդ թվում՝ կորոնավիրուսով վարակվելու վտանգի մասին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այս միջոցառումների կազմակերպիչներին սադրիչներ էր անվանել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ բոլորը կարծիք հայտնելու իրավունք ունեն, բայց «այն ամենը, ինչը դուրս է գալիս օրենքի շրջանակից, ոչ թե ուղղակի հակաարդյունավետ է, այլ վտանգավոր»:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio