Եվրոպան Ռուսաստանին սպառնացել է պատժամիջոցներով
https://parstoday.ir/hy/news/world-i132940-Եվրոպան_Ռուսաստանին_սպառնացել_է_պատժամիջոցներով
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեֆ Բորելը, սպառնալով պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, հայտարարել է, որ Ռուսաստանը չի ընդունում Եվրոպայի հետ կառուցողական երկխոսությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2021 07:05 Asia/Tehran
  • Եվրոպան Ռուսաստանին սպառնացել է պատժամիջոցներով

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեֆ Բորելը, սպառնալով պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, հայտարարել է, որ Ռուսաստանը չի ընդունում Եվրոպայի հետ կառուցողական երկխոսությունը:

Ֆրանս Պրեսի հաղորդման համաձյն, Բորելը նշել է, որ երեք եվրոպացի դիվանագետների արտաքսումը ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի ցանկանում օգտվել Եվրամիության հետ կառուցողական երկխոսության հնարավորությունից:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն անդրադառնալով եվրոպացիների որոշումներին ասել է, ԵՄ որ անդամ երկրները կորոշեն հետագա քայլերը, որոնք կարող են լինել նաև պատժամիջոցների տեսքով:

Շաբաթ օրը, Բորելի Ռուսաստան կատարած վիճահարույց այցից հետո, Եվրամիության 27 անդամների միջև տարաձայնություններ են սկսվել:

Ֆրանսիան և Գերմանիան կոչ են անում բանակցություններ վարել Կրեմլի հետ, իսկ մյուս երկրները պաշտպանում են Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքս Նավալնիի ձերբակալությունից հետո Մոսկվայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում ընդունելու տեսակետը:

Անցյալ ուրբաթ, հակակառավարական բողոքի ցուցյերին մասնակցելու պատճառով, Ռուսաստանի արտգործնախարարությունը երեք եվրոպացի դիվանագետների անվանեց «անցանկալի անձ» և արտաքսեց երկրից: 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio