ՄԱԿ-ի փորձագետներ. Իսրայելացի գործակալները պետք է դատապարտվեն հակամարդկային հանցագործությունների մեղադրանքով
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անկախ փորձագետները կոչ են արել պաղեստինցիների դեմ հակամարդկային հանցագործությունների իրականացման մեղադրանքով դատապարտել իսրայելցի գործակալներին:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների անկախ փորձագետները Սիոնիստական ռեժիմին կոչ են արել, որպեսզի վերջիններս երաշխավորեն, որ խոշատագման ու այլ բռնի, նվաստացուցիչ և միջազգային իրավունքով արգելված արարքների պատասխանատուները ստանան իրենց արժանի պատիժը:
Խոշտանգողների ու դրանց հրամանը տվողներին պատասխանատվության կանչելու մասին Մարդու իրավունքների անկախ փորձագետների կողմից Սիոնիստական ռեժիմին ուղղված կոչն արվել է այն բանից հետո, երբ տարածվեցին հաղորդումներ ձերբակալված պաղեստինցի Սամեր Ալ-Արբիդի խոշտանգման մասին:
Միջազգային քրեական դատարանը վճիռ է կայացրել, ինչի համաձայն, 1967թ. Պաղեստինից բռնագրավված տարածքների դատական վերահասության հարցը վստահվում է այս դատարանին:
Այս վճիռը առթել է Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի զայրույթը: