ՄԱԳԱՏԷ. Իրանը սկսել է մետաղական ուրանի արտադրությունը
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանը Սպահանի միջուկային համալիրում սկսել է մետաղական ուրանի արտադրությունը:
Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն, կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասված է. «ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին, գործակալության անդամներին տեղեկացրել է, որ Թեհրանի հետազոտական ռեակտորի համար վառելիքի արտադրության ծրագրի շրջանակներում, Իրանը սկսել է մետաղական ուրանի շուրջ հետազոտությունների գործընթացը»:
Հայտարարության համաձայն, Գրոսսին ասել է. «Փետրվարի 8-ին գործակալությունը հաստատել է Սպահանի FPFP միջուկային համալիրում 3.6 գրամ մետաղական ուրանի արտադրությունը»:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, համաձայնագրի դրույթներին համապատասխան., Իրանը վերսկսեց իր միջուկային ծրագրով սահմանված որոշ ծրագրերի իրականացումը, այդ թվում նաև 20 տոկոսանոց ուրանի հարստացումը: Իրանը մշտապես հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն վերադառնա ՀԳՀԾ և չեղարկի հակաիրանական պատժամիջոցները, Թեհրանը նույնպես պատրաստ է վերադառնալ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը: