Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխնախագահ. Թեհրանը Մոսկվայի մտերիմ և հուսալի գործընկերն է
Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխնախագահն ասել է. «Իրանը Ռուսաստանի մտերիմ և հուսալի գործընկերն է և Մոսկվան գոհ է բոլոր ոլորտներում Թեհրանի հետ երկկողմ հարաբերությունների հաջող և ակտիվ զարգացումից»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Էլիաս Օմախանովը, մի հղած ուղերձում Իրանի ժողովրդին շնորհավորելով իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ ասել է.«Մոսկվան կարծում է, որ Ռուսաստանի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների սերտ հարաբերությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են երկու ժողովուրդների շահերից և որ այդ գործընթացն իրականացվում է խորհրդարանների համագործակցության մակարդակում»:
«Ռուսաստանի և Իրանի խորհրդարանների ներկայացուցիչները ակտիվորեն համագործակցում են բոլոր ոլորտներում՝ տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին լուծում տալու համար», - ասել է Օմախանովը:
Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխնախագահն ընդգծել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության խորացումը կօգնի ամրապնդել միջազգային և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: