Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխնախագահ. Թեհրանը Մոսկվայի մտերիմ և հուսալի գործընկերն է
https://parstoday.ir/hy/news/world-i133218-Ռուսաստանի_Դաշնային_խորհրդի_փոխնախագահ._Թեհրանը_Մոսկվայի_մտերիմ_և_հուսալի_գործընկերն_է
Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխնախագահն ասել է. «Իրանը Ռուսաստանի մտերիմ և հուսալի գործընկերն է և Մոսկվան գոհ է բոլոր ոլորտներում Թեհրանի հետ երկկողմ հարաբերությունների հաջող և ակտիվ զարգացումից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2021 13:06 Asia/Tehran
  • Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխնախագահ. Թեհրանը Մոսկվայի մտերիմ և հուսալի գործընկերն է

Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխնախագահն ասել է. «Իրանը Ռուսաստանի մտերիմ և հուսալի գործընկերն է և Մոսկվան գոհ է բոլոր ոլորտներում Թեհրանի հետ երկկողմ հարաբերությունների հաջող և ակտիվ զարգացումից»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Էլիաս Օմախանովը, մի հղած ուղերձում Իրանի ժողովրդին  շնորհավորելով  իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի  կապակցությամբ ասել է.«Մոսկվան կարծում է, որ Ռուսաստանի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների սերտ հարաբերությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են երկու ժողովուրդների շահերից և որ այդ գործընթացն իրականացվում  է խորհրդարանների համագործակցության մակարդակում»:

«Ռուսաստանի և Իրանի խորհրդարանների ներկայացուցիչները ակտիվորեն համագործակցում  են բոլոր  ոլորտներում՝ տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին լուծում տալու համար», - ասել է Օմախանովը:

Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխնախագահն ընդգծել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության խորացումը կօգնի ամրապնդել միջազգային և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: