Թուրքիան և Ռուսաստանը համատեղ զորավարժություններ են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i133220-Թուրքիան_և_Ռուսաստանը_համատեղ_զորավարժություններ_են_անցկացրել
Սիրիայի Իդլիբի անվտանգության գոտում կողմերի գործողությունները համակարգելու շրջանակներում, Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են իրականացրել՝ հատուկ ռազմական գործողությունների տարբեր սցենարների համակարգման նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2021 13:09 Asia/Tehran
  • Թուրքիան և Ռուսաստանը համատեղ զորավարժություններ են անցկացրել

Սիրիայի Իդլիբի անվտանգության գոտում կողմերի գործողությունները համակարգելու շրջանակներում, Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են իրականացրել՝ հատուկ ռազմական գործողությունների տարբեր սցենարների համակարգման նպատակով:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ  զորավարժության նպատակը Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական ուժերի միջև  համակարգման հաստատումն է:

Զորավարժությունները Սիրիայի տարածքում ռուս-թուրքական ռազմական համագործակցության առաջին փորձը չէ, սակայն վերջին վեց ամիսների ընթացքում, Իդլիբ նահանգում որևէ գործողություն չի իրականացվել:

Վերջին ամիսներին Սիրիայի հյուսիում քուրդ զինյալներին հետ մղելու պատրվակով, առանց Սիրիայի կառավարության թույլտվության, Թուրքիան սկսել է  «Խաղաղության աղբյուր» անունով ռազմական գործողությունը:

Սիրիայի հյուսիսում  Թուրքիայի ռազմական ներկայությունը դատապարտվել է այդ երկրի ժողովրդի և կառավարության, ինչպես նաև միջազգային հանրության կողմից: