Լավրով. «Ռուսաստանը ձևավորվող ավելի արդար աշխարհակարգի երաշխավորն է»
https://parstoday.ir/hy/news/world-i133228-Լավրով._Ռուսաստանը_ձևավորվող_ավելի_արդար_աշխարհակարգի_երաշխավորն_է
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով, այսօր Ռուսաստանը հանդիսանում է ձևավորվող ավելի արդար և ժողովրդավարական բազմաբևեռ աշխարհակարգի առանցքային երաշխիքներից մեկը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2021 13:36 Asia/Tehran
  •  Լավրով. «Ռուսաստանը ձևավորվող ավելի արդար աշխարհակարգի երաշխավորն է»

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով, այսօր Ռուսաստանը հանդիսանում է ձևավորվող ավելի արդար և ժողովրդավարական բազմաբևեռ աշխարհակարգի առանցքային երաշխիքներից մեկը։

«Խստորեն առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներով՝ մենք առաջ ենք մղում միավորող օրակարգը, խորացնում արդյունավետ համագործակցությունը Եվրասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում գտնվող օտարերկրյա գործընկերների ճնշող մեծամասնության հետ: Այսօր Ռուսաստանը զարգացող ավելի արդար և ժողովրդավարական բազմաբևեռ աշխարհակարգի առանցքային երաշխիքներից մեկն է»,-ընդգծել է նախարարը։ ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ այժմ օրակարգում են «Եվրասիական տան» համապարփակ կարգավորման, մայրցամաքում զարգացող ինտեգրացիոն գործընթացների հետագա աշխատանքները:

YN.am