ՄԱԿ-ը քննադատում է Եվրոպային՝ միգրանտների նկատմամբ բռնություն կիրառելու համար
(last modified Thu, 11 Feb 2021 13:47:50 GMT )
Փետրվար 11, 2021 17:17 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը քննադատում է Եվրոպային՝  միգրանտների նկատմամբ բռնություն կիրառելու  համար

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) եվրոպական երկրներին կոչ է արել դադարեցնել միգրանտների նկատմամբ բռնությունները:

 EUobserver կայքի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի վերահսկողության ներքո աշխատող Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Իջինիո Ամբրոսին ընդգծել է.«Եվրոպան պետք է կանխի ապաստանյալների նկատմամբ բռնության կիրառումը»:

Նա հավելել է.«Քաղաքացիական անձանց նկատմամբ ուժի և բռնության կիրառումն արդարացում չունի:  ԵՄ-ը պետք է շտապ քայլեր ձեռնարկի ապաստան հայցողների արտաքսումն արգելելու համար»:

ՄԱԿ-ի փախստականների գերագույն կոմիսարիատում Միջազգային պաշտպանության  պատասխանատու Ջիլիան Թրիգսը, մտահոգություն հայտնելով  Եվրոպայի սահմաններ  մուտք գործող միգրանտների և ապաստան հայցողների ձերբակալության կապակցությամբ, ասել է.«Միջազգային պաշտպանության ոլորտում  անտեսելով միգրանտների կարիքները և  նրանց  բռնի կերպով սահմաններ  վերադարձնելն անօրինական քայլեր են»: