Ռուսական պատվաստանյութն առնվազն հինգ ամսվա պաշտպանվածություն է ապահովում կորոնավիրուսի դեմ
Ռուսաստանի Գամալեյա վիրուսաբանական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է.«Սպուտնիկ Լայթ պատվաստանյութն ստացած մարդկանց օրգանիզմը մինչև հինգ ամիս պաշտպաված է կորոնավիրուսից»:
«Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, Գինցբուրգը հայտարարել է. Սպուտնիկ Լայթը Սպուտնիկ V պատվաստանյութի ավելի թույլ տարբերակն է, և մինչև հինգ ամիս մարդու օրգանիզմը կպաշտպանի կորոնավիրուսից: Իսկ Սպուտնիկ V-ն մինչև երկու տարի է օրգանիզմը պաշտպանում վիրուսից, չնայած պաշտպանվածության ապացուցված ժամկետն ինը ամիս է հայտարարվել», հավելել է նա:
Սպուտնիկ Լայթ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն սկսվել են հունվարի սկզբին՝ Ռուսաստանի Առողջապահության նախարարության պաշտոնական թույլտվությամբ, և ՌԴ Առողջապահության նախարարությանը կից Գամալեյա վիրուսաբանական կենտրոնը ստանձնել է փորձարկումների պատասխանատվությունը:
Սպուտնիկ Լայթ պատվաստանյութի արդյունավետությունը 85 տոկոս է, իսկ Սպուտնիկ V-ինը 92 տոկոս: