Ռուսական պատվաստանյութն առնվազն հինգ ամսվա պաշտպանվածություն է ապահովում կորոնավիրուսի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i133366-Ռուսական_պատվաստանյութն_առնվազն_հինգ_ամսվա_պաշտպանվածություն_է_ապահովում_կորոնավիրուսի_դեմ
Ռուսաստանի Գամալեյա վիրուսաբանական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է.«Սպուտնիկ Լայթ պատվաստանյութն ստացած մարդկանց օրգանիզմը մինչև հինգ ամիս պաշտպաված է կորոնավիրուսից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2021 14:31 Asia/Tehran
  • Ռուսական պատվաստանյութն առնվազն հինգ ամսվա  պաշտպանվածություն  է ապահովում  կորոնավիրուսի դեմ

Ռուսաստանի Գամալեյա վիրուսաբանական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է.«Սպուտնիկ Լայթ պատվաստանյութն ստացած մարդկանց օրգանիզմը մինչև հինգ ամիս պաշտպաված է կորոնավիրուսից»:

«Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, Գինցբուրգը հայտարարել  է.  Սպուտնիկ  Լայթը Սպուտնիկ V պատվաստանյութի ավելի թույլ տարբերակն է, և  մինչև հինգ ամիս մարդու օրգանիզմը կպաշտպանի կորոնավիրուսից: Իսկ Սպուտնիկ V-ն մինչև երկու տարի է օրգանիզմը պաշտպանում վիրուսից, չնայած պաշտպանվածության ապացուցված ժամկետն ինը ամիս է հայտարարվել», հավելել է նա:

Սպուտնիկ Լայթ  պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն սկսվել են հունվարի սկզբին՝ Ռուսաստանի Առողջապահության նախարարության պաշտոնական թույլտվությամբ, և ՌԴ Առողջապահության նախարարությանը կից Գամալեյա վիրուսաբանական կենտրոնը ստանձնել է փորձարկումների պատասխանատվությունը:

 Սպուտնիկ Լայթ պատվաստանյութի արդյունավետությունը 85 տոկոս է, իսկ Սպուտնիկ V-ինը 92 տոկոս: