100 հազար դոզա կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութ ուղարկվել է Վենեսուելա
Վենեսուելան հայտարարել է ռուսական Sputnik V պատվաստանյութի 100 հազար դոզա պարունակող բեռնվածքի ժամանման մասին:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, այս մասին հայտարարելով, Թվիթերում գրել է. «Բժշկական և առողջապահական անձնակազմը առաջինն է ստանալու պատվաստանյութը»:
Վենեսուելայի պետական հեռուստատեսությունը, մի տեսանյութում հաղորդել է, որ պատվաստանյութի բեռնվածքը, շաբաթ օրը, Մոսկվայից հատուկ թռիչքով տեղափոխվել են Կարակասի միջազգային օդանավակայան:
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ պատվաստումն առաջին հերթին ստանալու են խոցելի խմբերն, ինչպես՝ առողջապահության ոլորտի աշխատողները, ովքեր գտնվում են անմիջական վտանգի տակ:
Հարավային Ամերիկայի այս երկիրը պատրաստվում է ստանալ 10 միլիոն դոզա Sputnik V պատվաստանյութ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio