Ռուսաստանում ստեղծել են «բրիտանական» կորոնավիրուսի հայտնաբերման առաջին թեստ համակարգը
«Ռոսպոտրեբնադզորը» հայտարարել է, որ նոր համակարգի փորձարկումները հաստատել են դրա ճշգրտության բարձր մակարդակը։
Ռուսաստանում ներդրել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամի հայտնաբերման աշխարհում առաջին թեստ համակարգը, հայտնում է ռադիո Sputnik-ը։
Նշվում է, որ տվյալ թեստ համակարգը մշակել և գրանցել է Ռոսպոտրեբնադզորի Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը։
Գերատեսչությունը հայտնում է, որ հաստատված մուտացիայով օրինակների վրա արված փորձերը հաստատել են դրա բարձր ճշգրտությունը։ Բացի այդ, նոր տեխնոլոգիան կարող է ռեագենտներ ստեղծել COVID-19-ի ցանկացած մուտացիայի, ինչպես նաև զանգվածային թեստավորում պահանջող այլ վարակների համար։
Կորոնավիրուսի «բրիտանական» շտամը հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում 2020թ.-ի սեպտեմբերին, «հարավ-աֆրիկյանը»` նույն տարվա հոկտեմբերին, «բրազիլականը»` 2021 թ.-ի հունվարին։
Sky News-ի տվյալներով` հազը, կոկորդի ցավը, հոգնածությունը, մկանային ցավերն ու ջերմությունը առավել տարածված են նրանց մոտ, ովքեր վարակվել են COVID-19-ի «բրիտանական» տեսակով։
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio