Թուրքիան կանչել է ԱՄՆ դեսպանին
Թուրքիայի ԱԳ նախարարությունը կանչել է Անկարայում ԱՄՆ դեսպանին, այդ երկրի կառավարության բողոքը հայտնելու Իրաքի հյուսիսում Թուրքիայի 13 քաղաքացիների սպանվելու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարության կապակցությամբ:
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ուժերի կողմից Թուրքիայի 13 քաղաքացիների սպանության մասին տարածված լուրից հետո, Վաշինգտոնը հայտարարել է, որ եթե լուրը հաստատվի, ԱՄՆ-ն կդատապարտի այդ գործողությունը:
Թուրքիայում քրդական հարցի լուծման խաղաղ գործընթացը սկսվեց 2012-ի դեկտեմբերին և դադարեց 2015-ի հուլիսին՝ Սուրուչ քաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո: Դրանից հետո Թուրքիայի բանակը և ՔԲԿ-ի ուժերը վերսկսեցին հարձակումները միմյանց դիրքերի դեմ:
Թուրքիայի կառավարությունը ՔԲԿ-ին համարում է ահաբեկչական խմբավորում: