Թուրքիան կանչել է ԱՄՆ դեսպանին
https://parstoday.ir/hy/news/world-i133574-Թուրքիան_կանչել_է_ԱՄՆ_դեսպանին
Թուրքիայի ԱԳ նախարարությունը կանչել է Անկարայում ԱՄՆ դեսպանին, այդ երկրի կառավարության բողոքը հայտնելու Իրաքի հյուսիսում Թուրքիայի 13 քաղաքացիների սպանվելու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարության կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2021 06:20 Asia/Tehran
  • Թուրքիան կանչել է ԱՄՆ դեսպանին

Թուրքիայի ԱԳ նախարարությունը կանչել է Անկարայում ԱՄՆ դեսպանին, այդ երկրի կառավարության բողոքը հայտնելու Իրաքի հյուսիսում Թուրքիայի 13 քաղաքացիների սպանվելու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարության կապակցությամբ:

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ուժերի կողմից Թուրքիայի 13 քաղաքացիների սպանության մասին տարածված լուրից հետո, Վաշինգտոնը հայտարարել է, որ եթե լուրը հաստատվի, ԱՄՆ-ն կդատապարտի այդ գործողությունը:

Թուրքիայում քրդական հարցի լուծման խաղաղ գործընթացը սկսվեց 2012-ի դեկտեմբերին և դադարեց 2015-ի հուլիսին՝ Սուրուչ քաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո: Դրանից հետո Թուրքիայի բանակը և ՔԲԿ-ի ուժերը  վերսկսեցին հարձակումները միմյանց դիրքերի դեմ:

Թուրքիայի կառավարությունը ՔԲԿ-ին համարում է ահաբեկչական խմբավորում: