Պուտին. Մենք թույլ չենք տա արտաքին միջամտություն Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մենք թույլ չենք տա օտարերկրյա միջամտություն Ռուսաստանի Դումայի ընտրություններին»:
Չորեքշաբթի օրը, Ռուսաստանի Պետական դումայի խմբակցությունների ղեկավարների ամսնակցությամբ կայացած վեբինարում, որն ուղիղ հեռարձակվել է ռուսական 24 հեռուստաալիքով, Պուտինն ասել է«Ռուսաստանի քաղաքացիները պետք է կատարեն իրենց ընտրությունը և մենք պարտավոր ենք պաշտպանել նրանց ընտրությունը արտաքին միջամտությունից»:
Պուտինն ասել է «Մենք թույլ չենք տա վնաս հասցնել Ռուսաստանի ինքնիշխանությանը և մե րժողովրդի իրավունքներին»:
Նա հավելել է, որ Ռուսաստանի դաշնային ընտրությունները շատ կարևոր են ազգային ծրագրերի իրականացման հետ կապված հարցերի լուծման համար, որոնք ուղղված են ժողովրդի կյանքի պայմանների բարելավմանը:
Ռուսաստանի Պետդումայի ութերորդ ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի սեպտեմբերի 19-ին: