Ռուսաստանի 10 մարզերում ձերբակալվել են ահաբեկչական խմբավորման անդամներ
https://parstoday.ir/hy/news/world-i133798-Ռուսաստանի_10_մարզերում_ձերբակալվել_են_ահաբեկչական_խմբավորման_անդամներ
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (FSB) հայտարարել է երկրի 10 մարզերում ահաբեկչական խմբավորման մի շարք անդամների ձերբակալելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2021 14:11 Asia/Tehran
  • Ռուսաստանի 10 մարզերում ձերբակալվել են  ահաբեկչական խմբավորման անդամներ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (FSB) հայտարարել է երկրի 10 մարզերում ահաբեկչական խմբավորման մի շարք անդամների ձերբակալելու մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (FSB) հայտարարել է, որ Ազգային գվարդիայի և ՆԳՆ-ի հետ համագործակցությամբ մի քանի քաղաքներում և 10 մարզերում ձերբակալել է «Հեզբ ալ-թահրիր» ահաբեկչական խմբավորման անդամներին:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հաղորդմամբ, այդ անձանցից առգրավել են ահաբեկչական հրատարակություններ ու գրքեր, հեռահաղորդակցական սարքավորումներ և անձնական փաստաթղթեր:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը նույնպես չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ  Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի  մի շարք շրջաններում ձերբակալել է «Ալ-Թաքֆիր Ալ-Հիջրա»  կոչվող ահաբեկչական խմբավորման 19 անդամների:

«Հեզբ ալ-Թահրիր» ահաբեկչական խմբավորման գործունեությունը չի սահմանափակվում միայն Կենտրոնական Ասիայով և Կովկասով, այլ տարածվում է նաև Հարավային Ասիայում և Հարավարևելյան Ասիայում:

Ռուսաստանի անվտանգության պաշտոնյաները կարծում են, որ այս խմբի անդամներն արտասահմանյան գործակալների թելադրանքով անօրինական  և ահաբեկչական  գործողություններ են իրականացնում Ռուսաստանում: