Անկարա. ԱՄՆ-ից ակնկալում ենք հարգել ժողովրդավարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i133856-Անկարա._ԱՄՆ_ից_ակնկալում_ենք_հարգել_ժողովրդավարությունը
Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը հայտարարել է, որ Անկարան ԱՄՆ-ից ակնկալում է հարգել ժողովրդավարությունն ու Թուրքիայի դատական մարմնին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2021 08:37 Asia/Tehran
  • Անկարա. ԱՄՆ-ից ակնկալում ենք հարգել ժողովրդավարությունը

Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը հայտարարել է, որ Անկարան ԱՄՆ-ից ակնկալում է հարգել ժողովրդավարությունն ու Թուրքիայի դատական մարմնին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Անկարայում գտնվող Արդարության և զարգացում կուսակցության կենտրոնակայանում կայացած Կենտրոնական գործադիր խորհրդի նիստից հետո, նշելով, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԲԿ) ԻԼԻՊ-ի նման ոճրագործ կազմակերպություն է, Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակ՝ Օմար Չելիքն Իրաքի հյուսիսում գտնվող Գարայի շրջանի վրա խմբի հարձակման վերաբերյալ Սպիտակ Տան տարածած հայտարարության մասին ասել է.«Վաշինգտոնից ակնկալում ենք զերծ մնալ օրինական դաշնակցին ահաբեկչական խմբավորման հետ համեմատելուց, ինչը չափազանց վտանգավոր է»:

Նշելով, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը պետք է պատասխանատվություն կրի ՔԲԿ- ի վերաբերյալ իր մեկնաբանությունների համար, Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակն ասել է.«Անկախ հետևանքներից, թույլ չենք տա Թուրքիայի սահմանների մոտ ահաբեկչական պետություն ստեղծվի»: