Բժիշկը բացատրել է՝ ինչպես է պետք սթրեսը «ջրով կտրել»
https://parstoday.ir/hy/news/world-i134012-Բժիշկը_բացատրել_է_ինչպես_է_պետք_սթրեսը_ջրով_կտրել
Բժիշկ-էնդոկրինոլոգն ասել է, թե ինչով կարելի է փոխարինել պաշտպանական ռեակցիան, երբ մարդը սկսում է ուտել սթրեսը հաղթահարելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2021 10:03 Asia/Tehran
  • Բժիշկը բացատրել է՝ ինչպես է պետք սթրեսը «ջրով կտրել»

Բժիշկ-էնդոկրինոլոգն ասել է, թե ինչով կարելի է փոխարինել պաշտպանական ռեակցիան, երբ մարդը սկսում է ուտել սթրեսը հաղթահարելու համար։

Բժիշկ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Զուհրա Պավլովան Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է՝ ինչպես լավագույնս հաղթահարել սթրեսը։

Փորձագետը նշել է, որ ամենագլխավոր սխալն այն է, որ մարդիկ ուտում են սթրեսը հաղթահարելու համար։ Նրա խոսքով՝ սնունդը կարող է օգնել ազատվել տագնապի զգացումից, բայց դա միայն բացասական հետևանքներ կունենա։

«Սթրեսի ժամանակ ուտելը սննդային վարքի խանգարում է, քանի որ մենք փորձում ենք սթրեսային իրավիճակները փոխհատուցել սննդով», - ասել է բժիշկ-էնդոկրինոլոգը:

Քաղցր ուտելու ու ավելորդ կիլոգրամներ հավաքելու փոխարեն բժիշկը խորհուրդ է տվել սթրեսի ժամանակ ջուր խմել։

«Երբ մենք խմում ենք սթրեսի ժամանակ, մենք պատռում ենք տրամաբանական շղթան, երբ ուղեղը սթրեսային իրավիճակում խթանում է մակերիկամների աշխատանքը՝ սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի, արտադրության համար։ Երբ մենք ջուր ենք խմում, այդ կապը ընդհատվում է, ու հորմոնները չեն արտադրվում», - բացատրել է մասնագետը։

Եվս մեկ լավ այլընտրանք են վարժությունները։ Մարդու օրգանիզմում նախատեսված է պաշտպանիչ ռեակցիա՝ շարժման տեսքով, այդ պատճառով ոմանք նյարդայնանալիս  սկսում են շրջապտույտով քայլել։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio