Գիտնականը պատմեց, թե երբ միլիոնանոց քաղաքներ կհիմնվեն Մարսում
80 տարի հետո Մարսի վրա կհայտնվի առաջին միլիոնանոց քաղաքը:
Այս մասին ասաց ինժեներ Ռոբերտ Զարուբինը: Նա «մարսյան հասարակության» նախագահն է: Փորձագետի կարծիքով՝ կարմիր մոլորակի վրա առաջին բնակավայրը կտեսնենք 2030 թվականին: Սա համարյա համընկնում է Իլոն Մասքի ճոխ ծրագրերի հետ: Ճիշտ է, միլիարդատերը Մարսի գաղութացումը նախատեսում է մի քանի տարի շուտ սկսել:
Ամերիկյան Perseverance rover-ը այս շաբաթ վայրէջք է կատարել հարևան մոլորակի վրա: Այն Մարս հասավ ընդամենը վեց ամսում: Դրա օգնությամբ ՆԱՍԱ-ն ակնկալում է հավաքել հողի նմուշներ, ինչպես նաև ավելի ճշգրիտ տեղեկություններ ստանալ մոլորակի մասին: Փորձերի թվում նաև մի սարքի գործարկումն է, որը պետք է օգնի Մարսի մթնոլորտից թթվածին ստանալ:
1in.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio