Սահմանափակ կարողություններով մարդիկ կկարողանան տիեզերք թռչել
https://parstoday.ir/hy/news/world-i134046-Սահմանափակ_կարողություններով_մարդիկ_կկարողանան_տիեզերք_թռչել
Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) հայտարարել է նոր ծրագրի շրջանակում տիեզերագնացների նոր թիմի համար թեկնածուներ հավաքագրելու մասին։ Գործակալությունը մտադիր է տիեզերք ուղարկելու համար ընտրել առնվազն մեկ թեկնածու սահմնափակ կարողություններով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2021 15:21 Asia/Tehran
  • Սահմանափակ կարողություններով մարդիկ կկարողանան տիեզերք թռչել

Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) հայտարարել է նոր ծրագրի շրջանակում տիեզերագնացների նոր թիմի համար թեկնածուներ հավաքագրելու մասին։ Գործակալությունը մտադիր է տիեզերք ուղարկելու համար ընտրել առնվազն մեկ թեկնածու սահմնափակ կարողություններով։

Վրջին 40 տարում ESA-ն միայն 3 անգամ է աստղագնացներ ընտրել՝ առաջիկա հավաքագրումն առաջինը կլինի վերջին 10 տարում, գրում է BBC-ն։

«Եվրոպական տիեզերական գործակալության և դեպի տիեզերք թռիչքների համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ ESA-ն սահմանափակ կարողություններով մարդկանց է որոնում, ինչը, սովորոբար, խոչընդոտ էր նրանց ընտրելու համար՝ կապված ժամանակակից տիեզերական սարքավորումների պահանջների հետ»,-ասվում է գործակաության կայքում։

Ցանկացողները կարող են հայտ ներկայացնել արդեն մարտին։ Թեկնածուները պետք է ունենան տիեզերական գործակալության ադամ հանդիսացող երկրի քաղաքացիություն։ Նրանք նաև առնվազն պետք է ունենան բնական գիտությունների, բժշկության, ինժեներայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի մագիստրոսի աստիճան կամ փորձարկիչ օդաչուի որակավորում։

Panarmenian.net

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio