Պուտինն օրենք է ստորագրել քաղաքացիություն չունեցող անձանց համար ժամանակավոր վկայականների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i134264-Պուտինն_օրենք_է_ստորագրել_քաղաքացիություն_չունեցող_անձանց_համար_ժամանակավոր_վկայականների_մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով նախատեսվում է 10 տարի ժամկետով անձը հաստատող ժամանակավոր վկայականների տրամադրում ՌԴ տարածքում գտնվող քաղաքացիություն չունեցող անձանց: Փաստաթուղթը հրապարակվել է այսօր իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Փետրվար 24, 2021 08:54 Asia/Tehran
  • Պուտինն օրենք է ստորագրել քաղաքացիություն չունեցող անձանց համար ժամանակավոր վկայականների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով նախատեսվում է 10 տարի ժամկետով անձը հաստատող ժամանակավոր վկայականների տրամադրում ՌԴ տարածքում գտնվող քաղաքացիություն չունեցող անձանց: Փաստաթուղթը հրապարակվել է այսօր իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նախկինում օրենսդրության մեջ չի նշվել վկայականը, որը քաղաքացիություն չունեցող անձանց կտրվեր ՌԴ տարածքում ճանաչվող փաստաթղթեր չունենալու դեպքում նրանց անձը հաստատելուց հետո:

Ըստ նոր փոփոխությունների՝ քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր վկայականը տրվում է 10 տարով: Փաստաթուղթն անվավեր կհամարվի, եթե այն ունեցողը օտարերկրյա քաղաքացիություն ստանա կամ այլ երկրում կեցության իրավունք, իսկ ինքն անձամբ պետք է ՌԴ-ից հեռանա 15 օրում: Ժամանակավոր վկայականը կարող է անվավեր համարվել կամ չտրվել կեղծ տեղեկություններ կամ կեղծ փաստաքղթերի ներկայացնելու փաստը հաստատվելու դեպքում:

Դրանից բացի, նախատեսված է քաղաքացիություն չունեցող անձանց ժամանաման վայրում ժամանակավոր վկայականով հաշվառել՝ այդ փաստաթուղթը ստանալու օրից 7 աշխատանքային օրվա ընթացքում:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio