Թուրքիան պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i134298-Թուրքիան_պատրաստ_է_համագործակցել_Հայաստանի_հետ
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է. «Անկարան Հայաստանի կողմից արված յուրաքանչյուր դրական քայլի կտա դրական պատասխան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2021 14:03 Asia/Tehran
  • Թուրքիան պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է. «Անկարան Հայաստանի կողմից արված յուրաքանչյուր դրական քայլի կտա դրական պատասխան»:

Թուրքական TRT կայքի հաղորդման համաձայն՝ Մևլութ Չավուշօղլուն ասել է.«Այժմ Հարավային Կովկասում խաղաղության ու տարածաշրջանի զարգացման հնարավորություն է ստեղծվել, և հուսով ենք, որ Հայաստանը կընտրի խաղաղության ճանապարհը»:

Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է.«Եթե ​​Հայաստանն այս ուղղությամբ շարժվի, ապա այս երկրի բնակիչները նույնպես կշահեն տարածաշրջանի կայունությունից և տնտեսական զարգացումից»:

Նա Հայաստանին կոչ է  արել ուշադրություն դարձնել այդ խնդրին:

«Մենք ամուր կանգնած ենք Ադրբեջանի Հանրապետության կողքին և կօգնենք նրան Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու և այդ տարածքը վերակառուցելու գործում»,- հավելել է Չավուշօղլուն: