Պուտինը քննադատել է Ռուսաստանի բժշկական ձեռքբերումների դեմ ուղղված Արևմուտքի հետախուզական արշավը
Պուտինը քննադատել է Ռուսաստանի բժշկական ձեռքբերումների, հատկապես կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրության ոլորտում գրանցված առաջընթացին խոչընդոտելու Արևմուտքի հետախուզական արշավը:
Քննադատելով որոշ եվրոպական երկրների, Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Առողջապահաության ոլորտում Ռուսաստանի ձեռքբերումներին վնասելու նպատակով, սկսվել է հետախուզական արշավ»:
Հատկանշական է, որ փետրվարի սկզբին, Լիտվայի վարչապետ Ինգրիդա Սիմոնիտը հայտարարել էր, որ կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութը հերթական հիբրիդային զենքն է:
Այն պայմաններում, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատում է ԵՄ-ին՝ Ռուսաստանի հետ առողջապահության ոլորտում փոխհարաբերություններին խիստ վերաբերվելու համար, ԵՄ շատ երկրներ ձգտում են գնել ռուսական արտադրության Sputnik-V պատվաստանյութ:
Վերջերս հաղորդեց Lancet բժշկական ամսագիրը գրել էր, որ Sputnik-V -ն կորոնավիրուսի դեմ ամենաապահով և ամենաարդյունավետ պատվաստանյութերից մեկն է և պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 91,6 տոկոս: