Թուրքիայի նախագահի խորհրդականը արձագանքել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին
Արձագանքելով Հայաստանի վերջին իրադարձություններին, Թուրքիայի նախագահի խոսնակը դատապարտել է այդ երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձը :
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Հեղաշրջումները մշտապես հանգեցրել են ժողովրդավարական գործընթացների կասեցմանն ու քաոսային իրավիճակի ստեղծմանը»:
Նա հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի:
2020թ. նոյեմբերին Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի հետ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո, Հայստանում մեկնարկեցին հակակառավարական ցույցերը: Հայաստանի կառավարության ընդդիմադիրները Փաշինյանին համարում են պատերազմում կրած պարտության պատասխանատուն:
Ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են Փաշինյանի հրաժարականը և նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին առաջադրել են որպես վարչապետի մաիսնական թեկնածու: