Թուրքիան կգնի S400 համակարգը
https://parstoday.ir/hy/news/world-i134506-Թուրքիան_կգնի_s400_համակարգը
Թուրք պաշտոնյան S400 հակահրթիռային պաշտպանության համակարգի գնումը որակել է որպես ազգային խնդիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2021 14:03 Asia/Tehran
  • Թուրքիան կգնի  S400 համակարգը

Թուրք պաշտոնյան S400 հակահրթիռային պաշտպանության համակարգի գնումը որակել է որպես ազգային խնդիր:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է. «S400 համակարգի գնումը ազգային խնդիր է, և մենք այն կօգտագործենք անկախ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներից գնված համակարգերից»:

Անդրադառնալով F-35 ռազմական ինքնաթիռների վերաբերյալ Վաշինգտոնի որոշումներին, նա հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ F-35 կործանիչների գնման սահմանափակումները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի ոգուն:

Թուրքիան ավելի վաղ նախատեսում էր ԱՄՆ-ից գնել հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ: Բայց Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգի գնելու որոշման պատճառով, Վաշինգտոնի նախազգուշացումներից հետո, Անակարան դուրս  մնաց նախագծից և  կործանիչները չուղարկվեցին Թուրքիա:

ԱՄՆ-ը S-400 համակարգը որակավորում է որպես լուրջ սպառնալիք՝ հինգերորդ սերնդի F-35 կործանիչի համար:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio