Թուրքիան կգնի S400 համակարգը
Թուրք պաշտոնյան S400 հակահրթիռային պաշտպանության համակարգի գնումը որակել է որպես ազգային խնդիր:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է. «S400 համակարգի գնումը ազգային խնդիր է, և մենք այն կօգտագործենք անկախ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներից գնված համակարգերից»:
Անդրադառնալով F-35 ռազմական ինքնաթիռների վերաբերյալ Վաշինգտոնի որոշումներին, նա հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ F-35 կործանիչների գնման սահմանափակումները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի ոգուն:
Թուրքիան ավելի վաղ նախատեսում էր ԱՄՆ-ից գնել հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ: Բայց Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգի գնելու որոշման պատճառով, Վաշինգտոնի նախազգուշացումներից հետո, Անակարան դուրս մնաց նախագծից և կործանիչները չուղարկվեցին Թուրքիա:
ԱՄՆ-ը S-400 համակարգը որակավորում է որպես լուրջ սպառնալիք՝ հինգերորդ սերնդի F-35 կործանիչի համար:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio