Շվեյցարիայում առնվազն 16 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից
https://parstoday.ir/hy/news/world-i134556-Շվեյցարիայում_առնվազն_16_մարդ_է_մահացել_կորոնավիրուսի_դեմ_պատվաստումից
Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից մահացել է առնվազն 16 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է դեղամիջոցների շուկայի վերահսկող կազմակերպությունը՝ Swissmedic-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 27, 2021 12:15 Asia/Tehran
  • Շվեյցարիայում առնվազն 16 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից

Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից մահացել է առնվազն 16 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է դեղամիջոցների շուկայի վերահսկող կազմակերպությունը՝ Swissmedic-ը:

Այն ուսումնասիրել է պատվաստումից հետո կողմնակի ազդեցության վերաբերյալ 364 հաղորդում, որոնցից 199 կապված են Pfizer, իսկ 154-ը՝ Moderna պատվաստանյութի հետ: Դրանցից 95-ի դեպքում լուրջ ռեակցիաներ են ի հայտ եկել, այդ թվում և անաֆիլակտիկ շոկի 4 և մահացության 16 դեպք:

«Մահացածների միջին տարիքը 86 է եղել, նրանց մեծամասնությունը լուրջ հիվանդություններ է ունեցել»,- ասվում է հայտարարության մեջ:

Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները սկսվել են 2020 թվականի վերջին:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio