Մամուլի տեսություն 22-04-2016
https://parstoday.ir/hy/news/world-i13456-Մամուլի_տեսություն_22_04_2016
Սաուդյան Արաբիան «Իսլամական պետության» հիմնական ֆինանսավորողն է
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2016 10:41 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   22-04-2016

Սաուդյան Արաբիան «Իսլամական պետության» հիմնական ֆինանսավորողն է

«Ղոդս»

Ռիադը փորձում է Իրանի դեմ կոալիցիա ձևավորել

«Ղոդս» օրաթերթում լույս տեսած վերլուծական հոդվածում կարդում ենք .-«Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի ղեկավարների նիստը կայանալու է ԱՄՆ նախագահի ներկայությամբ» : ԱՄՆ նախագահը Ռիադ է ժամանելու : Վերլուծաբանի գրությամբ , այցում սպասվող հանդիպումներին քննարկվելու են Իրանի և Եմենի հետ կապված հարցեր : Ռիադը և Վաշինգտոնը ցանկացած հնարավորություն օգտագործում են Իրանին հարվածելու համար : Սաուդյան Արաբիան ջանում է Իրանի դեմ կոալիցիա ձևավորել , ինչն էլ վկայում է տարածաշրջանում նրա ունեցած ձախողումների մասին : Այդպիսով Ռիադը փորձում է տարածել իրանաֆոբիան ՝ իր քայլերն արդարացնելու նպատակով : Ստամբուլյան գագաթնաժողովում Իրանի դեմ հաղորդագրության հրապարակումը , փաստորեն Դիմադրության և Իրանի դեմ ծրագրավորված քայլերի նախաբանն էր , որի շարունակությունը լինելու է Ռիադում ՝ ԱՄՆ նախագահի ներկայությամբ :

Մյուս կողմից , Վաշինգտոնը շարունակում է երկակի քաղաքականություն վարել : Իր արաբ դաշնակիցների հավանությանն արժանանանոլւ համար , ԱՄՆ-ը փորձում է նրանց հետ միասինկոալիցիա կազմել : Վերլուծաբանի խոսքերով , ԱՄՆ նախագահը քաջ գիտակցելով տարածաշրջանում իր ծայտառակության փաստը , ջանում է արաբ դաշնակիցների հետ միասին Սիրիայից սկսված և Եմեն հասած Իսլամական քաղաքակրթուոյթն ներքինպատերազմ հրահրելով , նաև ահաբեկիչների օգնությամբ , մեծացնել տարածաշրջանում իր դերակատարությունը : Այժմ , Օբաման փորձում է արաբների հետ անվտանգության ձևաչափով համակարգ ստեղծել , որպեսզի բավարարի արաբների ցանկությունները :


«Դոնյայե էղթեսադ»

Ռուսաստանը ևս սպառանացել է , որ բարձրացնելու է նավթարտադրության մակարդակը

Ռուսաստանը հայտարարել է , որ պատրաստ է աննախադեպ տեմպերով բարձրացնել նավթարտադրության մակարդակը :

Սաուդյան Արաբիան սպառնացել է , որ ավելի մեծ ծավալներով նավթ է հանելու շուկա , իսկ մի քանի օր անց , Ռուսաստանը հայտարարել է , որ այդ երկիրը ևս աննախադեպ մակարդակով մեծացնելու է արտադրվող նավթի ծավալները :

«Դոնյայե էղթեսադ» օրաթերթի վերլուծական բաժնում կարդում ենք .-«Վենեսուելան կանխատեսել է , որ եթե նավթարտադրողներին չհաջողվի վերսկսել արտադրության սահմանափակումը , ապա առաջիկ ամիսներին գներն անկում են ունենալու : Վենեսուելան ՕՊԵԿ-ի ոչ-անդամ երկրներին կոչ է արել դիտորդի կարգավիճակում մասնակցել կազմակերպության նիստին» :

Արաբիան հայտարարել է , որ նավթի արտադրությունը բարձրացնելու է օրական երկու մլն բարելի և հասնելով օրական 12 մլն բարելի , շուկայում զբաղեցնի Ռուսաստանի տեղը :

ՌԴ էներգիայի նախարարն ասել է , որ սաուդացիները կարող են այդ քայլին դիմել , սակայն մենք ենք այդ ոլորտում մեծ կարողություններ ունենք : Փորձագետների համոզմամբ , Ռուսաստանի նավթարտադրությունը կրճատվելու է , սակայն դա դեռևս իրականություն չի դարձել :

galatv.am 

Սաուդյան Արաբիան «Իսլամական պետության» հիմնական ֆինանսավորողն է

«Չպետք է մոռանալ, որ Էր-Ռիադի եւ Ռաքքայի միջեւ առկա է խորը կրոնական կապ: Համաձայն 1744 թվականի պայմանագրի՝ վահաբիստներն աջակցում են Սաուդների տան իշխանությանը, իսկ վերջիններս դրա փոխարեն բազմակողմանի աջակցություն են ցուցաբերում վահաբիստներին»,- Il Giornale-ում գրում է Ֆաբրիցիո Չիաննամեան:

«Հակամարտությունների վերլուծությամբ զբաղվող ամերիկյան IHS Conflict Monitor ինստիտուտի զեկույցի համաձայն, այս տարի նավթի վաճառքից «Իսլամական պետության» ստացած եկամուտը նախորդ տարվա համեմատ նվազել է 30%-ով: «2015 թվականի կեսերին «Իսլամական պետության» ամսական եկամուտը կազմում էր մոտ 80 մլն դոլար,- գրում է IHS հետազոտական խմբի վերլուծաբան Լյուդովիկո Կարլինոն: -2016 թվականի մարտից սկսած ամսական եկամուտները նվազել են միչեւ 56 մլն դոլար»: «Հիմնական պատճառը կարող է լինել ռուսաստանյան եւ միջազգային կոալիցիայի ավիացիայի կողմից նավթահանքերի ռմբակոծությունը, որոնք վերահսկվում են ծայրահեղականների կողմից, ինչպես նաեւ 22% տարածքի կորուստը»,- գրում է թղթակիցը: 

«Կորուստը լրացնելու համար «Իսլամական պետությունը» որոշել է լրացուցիչ հարկեր սահմանել, օրինակ, բեռնատարների վարորդների համար, ովքեր հսկայական վճարումներ են կատարում արմատականների կողմից վերահսկվող ճանապարհներով անցնելու համար: Բարձրացել են նաեւ նրանց հարկերը, ովքեր ստիպված են տեղադրել նոր բարձր տեխնոլոգիական սարքավորումներ, օրինակ, ալեհավաքներ: »: 

«Զեկույցում նշվում է, որ առավել զգալի դրամական միջոցների հոսքեր են ուղղվում Սաուդյան Արաբիայից, Քաթարից եւ Քուվեյթից: ԱՄՆ պետքարտուղարության տվյալների համաձայն՝ 2012 թվականից մինչեւ 2014 թվականն ընկած ժամանակահատվածում ԻՊ-ի գանձարանին նվիրատվությունները կազմել են մոտ 40 մլն դոլար»: 

«Չի զարմացնում այն փաստը, որ Սաուդյան Արաբիան հանդիսանում է ԻՊ-ի առաջատար ֆինանսավորողը: Էր-Ռիադի եւ Ռաքքայի միջեւ առկա է խորը կրոնական կապ, որն առաջացել է XVIII դարում: Չպետք է մոռանալ, որ Արաբիայում Սաուդների տան քաղաքական իշխանությունը հիմնված է պայմանագրի վրա, որը 1744 թվականին կնքվել է էմիր Մուհամմադ իբն Սաուդի եւ վահաբիզմի հիմնադիր Մուհամմադ իբն Աբդ ալ-Վահաբի կողմից: Համաձայն սույն պայմանագրի՝ Վահաբի կողմնակիցները կաջակցեն Սաուդների իշխանությանը վահաբիստական հայեցակարգի պաշտպանության եւ տարածման դիմաց»,- ընդգծում է թղթակիցը: 

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան