Ռուսաստանը քննադատել է Իրանի նկատմամբ Արևմուտքի երկակի քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i134714-Ռուսաստանը_քննադատել_է_Իրանի_նկատմամբ_Արևմուտքի_երկակի_քաղաքականությունը
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է. «Իրանին բանակցելու հրավիրելըն անհամատեղելի է Կառավարիչների խորհրդի նիստին բանաձև ներկայացնելու սպառնալիքի հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2021 08:39 Asia/Tehran
  • Ռուսաստանը քննադատել է  Իրանի նկատմամբ Արևմուտքի երկակի քաղաքականությունը

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է. «Իրանին բանակցելու հրավիրելըն անհամատեղելի է Կառավարիչների խորհրդի նիստին բանաձև ներկայացնելու սպառնալիքի հետ»:

Միխայիլ Ուլյանովը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Իրանին երկխոսության հրավիրելու քայլը դրական է, բայց սակայն այն անհամատեղելի է առաջիկա օրերին ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից անարդարացի բանաձևի ընդունման սպառնալիքի հետ»:

ԻԻՀ ԱԳՆն խոսնակ Սաիդ Խաթիբզադեն կիրակի օրը հայտարարել է, որ ելնելով Միացյալ Նահանգների և եվրոպական երեք երկրների դիրքորոշումներից ու գործողություններիցն, Իրանի Իսլամական Հանրապետությունը հարմար չի համարում ՄԱԳԱՏԷ-ի եվրոպական համակարգողի առաջարկած ժամանակահատվածում որևէ ոչ պաշտոնական հանդիպում:

Ի պատասխան ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների հետ հանդիպելու առաջարկին Իրանի հակազդեցությանը, Ուլյանովը գրել է. «Կարծում եմ, որ սա Իրանի վերջին խոսքը չէ»: Ոչ պաշտոնական բանակցություններին մասնակցելուց Իրանի հրաժարվելու պատճառն ըստ ԱԳ նախարարության, որոշ երկրների դիրքորոշումներն են:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio