Ռուս պատգամավոր. Կարծում եմ` Ռուսաստանը ընդմիշտ է եկել Լեռնային Ղարաբաղ
https://parstoday.ir/hy/news/world-i134964-Ռուս_պատգամավոր._Կարծում_եմ_Ռուսաստանը_ընդմիշտ_է_եկել_Լեռնային_Ղարաբաղ
Ռուսաստանը պաշտոնապես եկել է Լեռնային Ղարաբաղ 5 տարի ժամկետով, սակայն իրականում կարծում եմ, որ ընդմիշտ է եկել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2021 06:09 Asia/Tehran
  • Ռուս պատգամավոր. Կարծում եմ` Ռուսաստանը ընդմիշտ է եկել Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանը պաշտոնապես եկել է Լեռնային Ղարաբաղ 5 տարի ժամկետով, սակայն իրականում կարծում եմ, որ ընդմիշտ է եկել:

Այս մասին մարտի 3-ին տեսակամուրջի ժամանակ ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապի հանձնաժողովի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը` հիշեցնելով, որ այժմ այնտեղ 2 հազար ռուս խաղաղապահ կա:

«Կարծում եմ, որ գուցե որոշ ժամանակ անց, եթե իրավիճակը զարգանա այնպես, ինչպես այն զարգանում էր մինչ այժմ, խոսքը պետք է գնա Սյունիքում ռուսական զորախմբի ուժեղացման մասին: Ինձ թվում է, որ իրավիճակը դա է պահանջում, որպեսզի մարդիկ չփախնեն Հայաստանից: Կարծում ենք, որ կարեւոր է, որպեսզի հայերը մնան իրենց պատմական հողում»,- ասաց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ այսօր Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում ներկա գտնվել Հայաստանում 5 հազար զինվորով եւ սպաներով Գյումրիում:

«Ինչ վերաբերում է համատեղ զինված ուժերի ստեղծման հարցին` դա կապված է հենց ՀԱՊԿ-ի զարգացման հետ, որն իր սեփական խնդիրներն ունի»,- հավելեց Զատուլինը:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio