Հռոմի պապը Բաղդադ է ժամանել
Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը ժամանել է Իրաք՝ կատարելով իր առաջին ուղեւորությունը երկիր եւ մարտահրավեր նետելով անվտանգության ու համավարակի վախերին՝ որպես սփոփանք աշխարհում հնագույն եւ առավել շատ հետապնդված քրիստոնյա համանքներից մեկին, հայտնում է AFP-ն:
84-ամյա պոնտիֆիկոսը, որը հայտարարել էր, որ Իրաք է գնում որպես «խաղաղության ուխտավոր», կհանդիպի նաեւ շիա մուսուլմաններին՝ Իրաքի գերագույն կղերական, մեծագույն այաթոլլահ Ալի Սիստանիի գլխավորությամբ:
Պապը Հռոմից դուրս է եկել ուրբաթ առավոտյան իր 4-օրյա ուղեւորության շրջանակում, որը կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր նրա առաջին ճանապարհորդությունն է:
Նրա օդանավը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 13:55-ին, Բաղդադի միջազգային օդանավակայանում Հռոմի պապին ողջունել են ինչպես Վատիկանի, այնպես էլ Իրաքի դրոշները թափահարելով, նրան դիմավորել է երկրի վարչապետ Մուսթաֆա ալ Քազեմին:
«Իրաքի ժողովուրդը եւ կառավարությունը սիրով ու խաղաղությամբ են ողջունում Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապին եւ վերահաստատում են այդ հումանիտար կապի խորությունը»,- ասել է Քազեմին պապի ժամանումից առաջ:
«Ես կաշխատեմ հետեւել ցուցումներին եւ բոլորի ձեռքը չսեղմել, բայց ես չեմ ուզում չափից ավելի հեռու մնալ»,- ասել է Ֆրանցիսկոսն իր այցի նախաշեմին:
Իրաքի ԱԳՆ մամուլի քարտուղար Ահմադ աս Սահաֆը հայտարարել է, որ Իրաքի իշխանությունները «ցամաքում եւ օդում» խիստ անվտանգություն են ապահովել, որպեսզի ապահովեն Ֆրանցիսկոս Առաջինի անարգել այցը:
Ֆրանցիսկոսն ավերված եկեղեցիներում, վերանորոգված մարզադաշտերում եւ հեռավոր անապատային վայրերում մի քանի պատարագ կմատուցի: Այցելությունները սահմանափակ կլինեն:
Նա երկրի սահմաններում ավելի քան 1400 կմ կանցնի օդանավով եւ ուղղաթիռով՝ թռչելով շրջանների երկնքով, որտեղ անվտանգության ուժերը դեռեւս պայքարում են ԻՊ մնացորդների դեմ:
news.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio