Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանին նոր մաքսակետ կկառուցվի
https://parstoday.ir/hy/news/world-i135158-Ադրբեջանի_և_Ռուսաստանի_սահմանին_նոր_մաքսակետ_կկառուցվի
Ադրբեջանի Պետական ​​մաքսային կոմիտեի ղեկավար Սաֆար Մեհդիևը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Խաչմազի շրջանում, այս տարի կբացվի Խան Օբայի մաքսակետը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Մարտ 06, 2021 08:46 Asia/Tehran
  • Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանին նոր մաքսակետ կկառուցվի

Ադրբեջանի Պետական ​​մաքսային կոմիտեի ղեկավար Սաֆար Մեհդիևը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Խաչմազի շրջանում, այս տարի կբացվի Խան Օբայի մաքսակետը:

Նոր մաքսակետի հիմնումն  իրականացվում է երկու երկրների միջև տարանցման հնարավորությունների բարձրացման և Ադրբեջանի՝ տարածաշրջանային տարանցիկ դիրքի ամրապնդման նպատակով:

2020թ Մաքսային ծառայության արդյունքների ամփոփման և ապագա գործունեության թեմայով նիստի ընթացքում, Մեհդիևը հայտարարել է. «Այս մաքսային կետի կառուցումն ու շահագործումը կապահովեն իրանական ապրանքների և տրանսպորտային միջոցների արագ տարանցումը Ռուսաստան և հակառակը»:

Երկու երկրների պաշտոնական մաքսային վիճակագրության համաձայն, իրանական ապրանքների տարանցումը Ադրբեջանից Ռուսաստան և ԵԱՏՄ անդամ միության այլ երկրներ, ինչպես նաև հենց Ադրբեջան, վերջին մեկ տարում աճել է ավելի քան 45 տոկոսով: