Թուրքիայիում ժողովրդավարության մասին խոսելն ուղղակի անիմաստ է
Թուրքիայի քաղաքականությունը խոսքի ազատության հարցում շատ հարցեր է առաջացնում, իսկ իրավիճակը, որի դեպքում երկրի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը դատի է տալիս միանգամից 2 հազար համաքաղաքացիների, «կլինիկական դեպք» է հիշեցնում:
Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել գերմանացի լրագրող Ուլրիխ Կինցլեն: Գրում է Russian.rt.com-ը: «Էրդողանը կլինիկական դեպք է: Քանի որ այն մարդը, որը միանգամից 2000 անձանց դատի է տալիս վիրավորանքի պատճառով, կլինիկական խնդիրներ ունի», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է լրագրողի խոսքերը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի քաղաքականության քննարկումը տեղի է ունեցել Գերմանիայի հեռուստաշոուներից մեկի շրջանակներում, որի մասնակիցները գրեթե միաձայն խոստովանել են, որ Թուրքիայիում ժողովրդավարության մասին խոսելն ուղղակի անիմաստ է:
Ankakh.com
22/4/2016