Անկարան հերքում է ծավալապաշտ քաղաքականության կիրառման մասին հայտարարությունները
https://parstoday.ir/hy/news/world-i135250-Անկարան_հերքում_է_ծավալապաշտ_քաղաքականության_կիրառման_մասին_հայտարարությունները
Թուրքիայի նախագահն ասել է, որ իր երկիրը ծավալապաշտական գաղափարներով չի շարժվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2021 13:59 Asia/Tehran
  • Անկարան հերքում է ծավալապաշտ քաղաքականության կիրառման մասին հայտարարությունները

Թուրքիայի նախագահն ասել է, որ իր երկիրը ծավալապաշտական գաղափարներով չի շարժվում:

Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է, որ Անկարան չի հավակնում որևէ տարածքի սեփականությանը:

Նա իր ելույթում անդրադարձել է Ղարաբաղի բռնազավթմանը վերջ դնելու գործում Թուրքիայի դերակատարությանը:

«Ինչպես միշտ ենք ասել՝ չենք ձգտում ոտնահարել որևէ մեկի ինքնիշխանությունը. Մենք չենք հավակնում որևէ տարածքի, այդ թվում՝ ծովային տարածքների սեփականությանը: Թուրքիայի միակ նպատակն է պաշտպանել իր իրավունքներն ու տարածքները»,-ասել է Էրդողանը:

Նա նշել է, որ ձեռնարկված քայլերը երբեք տարածամոլական նպատակներով չեն եղել:

Էրդողանն այն պայմաններում է նման հայտարարություն անում, երբ Իրաքում, Սիրիայում և Լիբիայում Թուրքիայի զորայինների ներկայությունն ու ռազմական քայլերը, ինչպես նաև Հունաստանի ազգային ջրերում Արևելյան Միջերկրականի նավթի ու գազի պաշարներին տիրանալու Թուրքիայի ջանքերը, քաղաքական հարցերի փորձագետների կողմից բնութագրվում են որպես տարածամոլական քայլեր են: