Հետընտրական շրջանում անկարգություններից հետո, ԱՄՆ-ի Կոնգրեսում անվտանգության միջոցառումները կխստացվեն
https://parstoday.ir/hy/news/world-i135366-Հետընտրական_շրջանում_անկարգություններից_հետո_ԱՄՆ_ի_Կոնգրեսում_անվտանգության_միջոցառումները_կխստացվեն
ԱՄՆ-ի անվտանգության վերաբերյալ վերջերս հրապարակված զեկույցում, հաշվի առնելով Կոնգրեսում հունվարի 6-ին տեղի ունեցած իրադարձությունները, կարևորվել է կառույցի անվտանգության խստացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2021 07:11 Asia/Tehran
  • Հետընտրական շրջանում անկարգություններից հետո, ԱՄՆ-ի Կոնգրեսում անվտանգության միջոցառումները կխստացվեն

ԱՄՆ-ի անվտանգության վերաբերյալ վերջերս հրապարակված զեկույցում, հաշվի առնելով Կոնգրեսում հունվարի 6-ին տեղի ունեցած իրադարձությունները, կարևորվել է կառույցի անվտանգության խստացումը:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, 15 էջանոց  զեկույցում կարևորվել է պաշտպանական միջոցառումների ավելացումը, ոստիկանության իրավունքների ընդլայնումը և մայրաքաղաքում ու Կոնգրեսում խռովությունները ճնշելու նպատակով, այլ ստորաբաժանումների ներգրավումը:

Զեկույցում առաջարկվել է Կոնգրեսի ոստիկանությանը իրավունք տալ արտակարգ իրավիճակներում, առանց վերադասների հաստատման, օգտվել ազգային գվարդիայի ուժերից:

Հավանական հարձակման վախից, Կոնգրեսի ոստիկանությունը պահանջել է շենքի մոտակայքում երկարաձգել ազգային գվարդիայի ավելի քան հինգ հազար ուժերի ներկայությունը: Պենտագոնը քննարկում է այդ պահանջը:

ԱՄՆ-ի նախկին նախագահի կողմից սոցցանցերում սադրիչ տեսանյութերի ու ուղերձների տարածումից  հետո,  հունվարի 6-ին, վերջինիս կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ-ի Կոնգրեսի շենք: Հարձակման ընթացքում զոհվեց նվազագույնը վեց մարդ և մի խումբ ուրիշներ վիրավորվեցին: