Սպուտնիկ V պատվաստանյութը հաստատող երկրների թիվը հասել է 50-ի
https://parstoday.ir/hy/news/world-i135678-Սպուտնիկ_v_պատվաստանյութը_հաստատող_երկրների_թիվը_հասել_է_50_ի
Ներկա դրությամբ 50 երկիր հաստատում է Սպուտնիկ V պատվաստանյութի արդյունավետությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2021 15:05 Asia/Tehran
  • Սպուտնիկ V պատվաստանյութը հաստատող երկրների թիվը հասել է 50-ի

Ներկա դրությամբ 50 երկիր հաստատում է Սպուտնիկ V պատվաստանյութի արդյունավետությունը:

«Ուղիղ ներդրումների հիմնադրամ»-ը հայտարարել է, որ Նայրոբի, Քենիա և Մաղրիբ երկրներում Սպուտնիկ V պատվաստանյութի գրանցմամբ, մինչ այժմ 50 երկրների արտոնել են ռուսական արտադրության պատվաստանյութի օգտագործումը: 

«Ուղիղ ներդրումների հիմնադրամ»-ի  հայտարարության համաձայն, մինչ այժմ Սպուտնիկ V պատվաստանյութը բոլոր մայրցամաքներում կորոնավիրուսի ինֆեկցիայի կանխարգելման համար օգտագործման արտոնություն է ստացել: 

Սպուտնիկ V պատվաստանյութը աշխարհում կորոնավիրուսի դեմ արտադրված երեք բարձրորակ պատվաստանյութերից է համարվում, որ ստացել է օգտագործման անհրաժեշտ հաստատումները:

Սրանից առաջ ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութ արտադրող Գամալեա կենտրոնի փոխտնօրեն  Դենիս Լոգոնովն ասել էր.«ՌԴ-ում այս կենտրոնի կողմից իրականացված վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի նոր մուտացիաների, այդ թվում՝ բրիտանական ու հարավաֆրիկյան շտամների դեմ Սպուտին V-ով վերապատվաստումն արդյունավետ է եղել»: