Զախարովա. Ադրբեջանը և Հայաստանը կառուցողական մոտեցում են ցուցաբերում
«Մենք ողջունում ենք ընդհանուր կառուցողական մոտեցումը, որը ցուցաբերում են և Բաքուն, և Երևանը` եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը նախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները»:
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը, այս մասին ուրբաթ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան հիշեցրել է, որ եռակողմ խմբի հիմնական խնդիրն է իրականացնել ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները տարածաշրջանում՝ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ:
«Հուսով ենք, որ դրական և փոխադարձ ընդունելի շփման կետերը գտնելու տրամադրվածությունը գերակշռելու է ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի լրատվական դաշտում»,- ասել է Զախարովան:
Armenia.az
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio