Ռուսաստան. Թուրքիան կգնի S-400 համակարգերը
Ռուսաստանի պաշտպանական համագործակցության գործակալության ղեկավարը հույս է հայտնել, որ չնայած ԱՄՆ-ի ճնշմանը, Թուրքիան կգնի S-400 հրթիռային համակարգեր:
Նշելով, որ ԱՄՆ-ն դեմ է որևէ երկրի հակահրթիռային պաշտպանության համակարգեր վաճառելուն, Դմիտրի Շոգաևը հավելել է. «Չնայած այս խնդիրներին, հակահրթիռային համակարգը գնելու Թուրքիայի որոշումը հաստատ է, քանի որ դա ազգային անվտանգության խնդիր է»:
Ռուս պաշտոնյան հավելել է, որ Մոսկվան S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի վաճառքի շուրջ բանակցություններ է վարում չորս, հինգ երկրի հետ, ինչպես նաև քննարկում է «Պանցիր» ՀՕՊ համակարգերի արտահանումը 10 երկիր:
Շոգաևը հավելել է, որ անցյալ տարի Ռուսաստանն արտահանել է 15 միլիարդ դոլարի զենք:
ԱՄՆ-ն պնդում է, որ Ռուսաստանից S-400 համակարգը գնելու Անկարայի որոշումը, Մոկսվայի համար բյուջե է ապահովում և միաժամանակ սպառնում է ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներին և ռազմական անձնակազմը: Թուրքիան և Ռուսաստանը մերժել են այդ հայտարարությունը: