Բայդենի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ
Պեկինի դեմ թշնամական գործողությունների շրջանակներում, ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել հինգ չինական ընկերությունների նկատմամբ:
Reuters- ի հաղորդման համաձայն, ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովը հայտարարել է, որ չինական Huawei, ZTE, Heitra, Hikvision և Dahua ընկերությունները որպես սպառնալիք՝ այդ երկրի ազգային անվտանգության համար, հայտնվել են պատժամիջոցների ցուցակում:
Չինական Hikvision ընկերությունը կտրականապես hերքել է ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովի պնդումը և հայտարարել, որ բոլոր ջանքերը կգործադրի այս անհիմն հայտարարությանը հակազդելու համար:
2020-ի օգոստոսին ԱՄՆ կառավարությունն ընդունեց օրենք՝ չինական հինգ ընկերություններից ապրանքներ կամ ծառայություններ գնելու վերաբերյալ:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին Վաշինգտոնի ու Պեկինի միջև լարվածությունը շարունակվում է նաև Բայդենի պաշտոնավարման ընթացքում: