Մարտ 13, 2021 18:02 Asia/Tehran
  • Ղրղզստանում կանցկացվի խորհրդարանական կառավարման համակարգը նախագահականի   փոխելու մասին հանրաքվե

Ղրղզստանի հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ապրիլի 11-ին կանցկացվի երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու և խորհրդարանական կառավարման համակարգը նախագահականի փոխելու մասին հանրաքվե: Ղրղզստանում նույն օրը միաժամանակ տեղի կունենան նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Ղրղզստանի պաշտոնական լրատվական գործակալության՝ AKIpress-ի հաղորդման համաձայն՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը համաձայնել է հանրաքվեի անցկացման հետ միաժամանակ նաև այդ երկրի 26 քաղաքներում և 420 գյուղերում անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 

Հանրաքվեի մասնակիցներն իրենց կարծիքն են հայտնելու պառլամենտական ​​համակարգը նախագահականի փոխելու  վերաբերյալ:

Նոր օրենքով նախատեսվում է կրճատել խորհրդարանի անդամների թիվը և 120-ից իջեցնել 90-ի: 

Ղրղզստանի կառավարման համակարգը 1991-ից 2010 թվականներին նախագահական էր, իսկ  2010-ի հանրաքվեի արդյունքում երկրում ընդունվեց խորհրդարանական կառավարման ձևը: 

 

 

 

Պիտակ