Փոթորիկներ և ծայրաստիճան ցուրտ՝ ԱՄՆ-ի արևմուտքում
Մարտ 15, 2021 13:10 Asia/Tehran
ԱՄՆ-ի արևմուտքում, ձնաբքի պատճառով, չեղյալ են հայտարարվել հարյուրավոր թռիչքներ և փակվել են խոշոր մայրուղիները:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Միացյալ Նահանգների արևմտյան տարածքներում այս օրերին մոլեգնում է ձնաբուքը:
Կիրակի օրը ԱՄՆ-ի օդերևութաբանության ծառայությունը կանխատեսել էր, որ երկրի արևմտյան շրջաններում ձյան տեղումները կարող են ահսնել 60-ից 90 սանտիմետրի:
Հաղորդումների համաձայն, ԱՄՆ-ի արևմտյան շրջաններում վատ եղանակի հետևանքով անջատվել է տասնյակ հազարավոր բնակարաննեի էլեկտրականությունը:
Այս շրջանների որոշ մայրուղիներ փակվել են և չեղարկվել է ավելի քան 800 թռիչք:
Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսն Ազգային գվարդիայի ուժերին բերել է բարձր պատրաստվածության վիճակի՝ մարդկանց օգնելու համար: