Փոթորիկներ և ծայրաստիճան ցուրտ՝ ԱՄՆ-ի արևմուտքում
https://parstoday.ir/hy/news/world-i135874-Փոթորիկներ_և_ծայրաստիճան_ցուրտ_ԱՄՆ_ի_արևմուտքում
ԱՄՆ-ի արևմուտքում, ձնաբքի պատճառով, չեղյալ են հայտարարվել հարյուրավոր թռիչքներ և փակվել են խոշոր մայրուղիները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2021 13:10 Asia/Tehran

ԱՄՆ-ի արևմուտքում, ձնաբքի պատճառով, չեղյալ են հայտարարվել հարյուրավոր թռիչքներ և փակվել են խոշոր մայրուղիները:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Միացյալ Նահանգների արևմտյան տարածքներում  այս օրերին մոլեգնում է  ձնաբուքը:

Կիրակի օրը ԱՄՆ-ի օդերևութաբանության ծառայությունը կանխատեսել էր, որ երկրի արևմտյան շրջաններում  ձյան տեղումները կարող են ահսնել 60-ից 90 սանտիմետրի:

Հաղորդումների համաձայն, ԱՄՆ-ի արևմտյան շրջաններում վատ եղանակի հետևանքով անջատվել է  տասնյակ հազարավոր բնակարաննեի էլեկտրականությունը:

Այս  շրջանների  որոշ մայրուղիներ փակվել են և  չեղարկվել է ավելի քան 800 թռիչք:

Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ  Փոլիսն Ազգային գվարդիայի ուժերին բերել է բարձր պատրաստվածության վիճակի՝ մարդկանց օգնելու համար: