Israel HaYom. Իսրայելական սպառազինությունը հատուկ տեղ է գրավում Ադրբեջանի ռազմական զորավարժություններում
https://parstoday.ir/hy/news/world-i135942-israel_hayom._Իսրայելական_սպառազինությունը_հատուկ_տեղ_է_գրավում_Ադրբեջանի_ռազմական_զորավարժություններում
Ադրբեջանական բանակում մեկնարկում են՝ տարբեր զորատեսակների մասնակցությամբ խոշորագույն ռազմական զորավարժություններ, որին հատուկ տեղ կհատկացվի՝ Բաքվի տրամադրության տակ եղող թուրքական և իսրաելական հայտնի զենքի օգտագործմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2021 08:13 Asia/Tehran
  • Israel HaYom. Իսրայելական սպառազինությունը հատուկ տեղ է գրավում Ադրբեջանի ռազմական զորավարժություններում

Ադրբեջանական բանակում մեկնարկում են՝ տարբեր զորատեսակների մասնակցությամբ խոշորագույն ռազմական զորավարժություններ, որին հատուկ տեղ կհատկացվի՝ Բաքվի տրամադրության տակ եղող թուրքական և իսրաելական հայտնի զենքի օգտագործմանը։

  Այդ մասին, Israel Hayom ազդեցիկ օրաթերթում գրել է՝ հայտնի իսրայելացի լրագրող Դին Շմուել Էլմասը՝ վկայակոչելով չանվանված ռազմական աղբյուրներից ստացած տեղեկատվությանը, փոխանցում է Armenia.Az-ը։

 Հոդվածի հեղինակը ընդգծում է, որ իսրայելական ռազմական միջոցները, որոնք կօգտագործվեն զորավարժություններում, ներառում են՝ IAI-ի արտադրության կիսաակտիվ լազերային նշանառությամբ Tammuz և Lahat հակատանկային հրթիռներ և Elbit-ի արտադրության 120 MM SPEAR ականանետային համակարգ։

 Դին Շմուել Էլմասը կանխատեսում է, որ ադրբեջանական բանակը ՌՕՈՒ-ի մակարդակով կօգտագործի՝ Aeronautics ընկերության արտադրության «Օրբիտերի» տարբեր մոդելներ, այդ թվում նաև օրվա մեջ 25 ժամ թռչելու ունակ Model 4-ը։

  Դրա հետ մեկտեղ, կօգտագործվեն հետախուզական տվյալների հավաքաման համար ԱԹՍ-ներ, օդում երկար ժամանակ գտնվելու համար նախատեսված Hermes- 450 և Hermes- 900 ՍԹՍ-ներ, ինչպես նաև Հայրենական պատերազմում Ադրբեջանի ամենահաջող օպերատիվ գործիքը՝ IAI ընկերության կողմից արտադրված Harop պարեկային ՍԹՍ-ն։

 «Մենք կօգտագործենք լրացուցիչ սպառազինություն, որը դարձել է երկրների միջև բարեկամության մի մասը և խորհրդանիշը»,- Israel HaYom-ի հարցազրույցում հավելել է չանվանված ռազմական աղբյուրը։

  Հոդվածի հեղինակը նշում է, որ զուրավարժություններին կմասնակցեն՝ ավելի քան 10 000 զինվորներ, գործի են դրվել շուրջ 100 տանկ և զրահատեխնիկա, շուրջ 200 հրթիռ և հրետանային արկեր, տարբեր հրթիռային համակարգեր, ականանետեր, կործանիչներ, ինչպես նաև տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր։

«Լայնածավալ զորավարժությունները կանցկացվեն, որպես ադրբեջանական զինվորների և սպաների կողմից՝ Հայրենական պատերազմից քաղած գերազանց փորձի մի մասը, որը նրանց համար ավարտվել է արտակարգ ու մեծ հաջողությամբ, բայց նրանք չնայած հաղթանակին, դեռևս ձգտում են բարելավել ու կատարելագործել զինված ուժերը։ Զորավարժությունների շրջանակներում կուսումնասիրվեն՝ համակողմանի մարտի արագ կազմակերպումը, հատկապես տարբեր ստորաբաժանումների, ներառյալ հրետանու, Ադրբեջանի ՌՕՈՒ-ի և հատուկ նշանակության զորքերի միջև համակարգումը։ Ակնկալվում է, որ զորավարժությունները կավարտվեն հինգշաբթի»,- ընդգծում է Էլմասը։

 «Հարավային Կովկասի տարածաշրջանում Ադրբեջանի բազմավեկտորային արտաքին քաղաքականության մեջ հատուկ տեղ ունի նաև Իսրայելի Պետությունը։ Մի քանի տարի առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պատմական այցը Ադրբեջան, ինչպես նաև Հայրենական պատերազմում Իսրայելի իրական տեխնոլոգիական և ռազմատեվնիկական աջակցությունը կրկին անգամ հաստատել են, որ առանց որևէ կասկածի, երկու պետությունների հարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերության բնույթ»,- պարբերականին ասել է՝ իսրաելա-ադրբեջանական հարաբերությունների հարցերով փորձագետ, Իսրայելում Ադրբեջանական տան ղեկավար Արիե Գուտը։

«Հայերը կարող են նախանձել, սադրանքներ իրագործել և ռմբակոցել չհիմնավորված տեղեկատվությամբ, բայց այժմ պատմական փաստ է, որ իսրայելական պաշտպանական ընկերությունները ակտիվորեն մասնակցել են և կշարունակեն մասնակցել՝ ադրբեջանական ռազմական արդյունաբերության ստեղծման մեջ։

 Ադրբեջանի համար շատ կարևոր են Իսրայելի հետ անկեղծ ու երկարաժամկետ հարաբերությունները և Իսրայելի պետությունը շատ է գնահատում և պահպանում Ադրբեջանի հետ իր հարաբերությունները։ Հատկապես դրա համար են այդ հարաբերությունները անվանում ռազմավարական։ Իսրայելը անկեղծ է և միշտ ուրախ է՝ Հարավային Կովկասում իր կարևոր աշխարհաքաղաքական գործընկերոջ հաղթանակով»,- եզրափակել է Արիե Գուտը։

Armenia.az

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio