Ընդգծվել է Ռուսաստանի և Թուրքիայի բարեկամական համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը
Թուրքիայի և Ռուսաստանի կառավարությունների միջև Բարեկամության և եղբայրության համաձայնագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ հայտարարության մեջ, Թուրքիայի արտգործնախարարությունը կարևորել է երկու երկրների միջև բարեկամական համագործակցության շարունակումը:
Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ պայմանագիրը կարևոր տեղ է զբաղեցնում երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ, քանի որ բացի քաղաքական նշանակությունից, իրավական առումով նույնպես այն ունեցել է արդյունքներ, որոնք պահպանվել են:
Հայտարարության մեջ նշվում է, որ սա Անկարայի և Խորհրդային Միության միջև կնքված առաջին պայմանագիրն էր, որով սահմանվում էին նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության սահմանները և ճանապարհ էր հարթվում Առաջին աշխարհամարտից հետո երկու երկրների միջև համագործակցության համար:
Թուրքիայի արտգործնախարարությունը հավելել է, որ թուրք-ռուսական համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում և դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի խաղաղության, զարգացման և կայունության վրա: