Ֆրանսիայի դեսպան. Բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն
https://parstoday.ir/hy/news/world-i136054-Ֆրանսիայի_դեսպան._Բոլոր_գերիները_պետք_է_ազատ_արձակվեն
Բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը՝ պատասխանելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ ձերբակալվածների մասին հարցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2021 10:48 Asia/Tehran
  • Ֆրանսիայի դեսպան. Բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն

Բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը՝ պատասխանելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ ձերբակալվածների մասին հարցին:

«Իմ մոտեցումը պարզ է. բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն: Դա վերաբերում է ոչ միայն մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը գերի ընկածներին, այլ նաեւ բոլոր գերիներին՝ համապատասխան միջազգային մարդասիրական իրավունքին եւ Ժնեւի կոնվենցիաներին»,-ասաց դեսպանը:

Դիվանագետը նաեւ հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափն է, որի շրջանակում իրականացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնումը դիվանագիտական ճանապարհով:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio