Պենտագոն.Չինաստանը համարվում է մեծագույն ռազմավարական սպառնալիքը Միացյալ Նահանգների համար
Նշելով, որ Պեկինի ազդեցությունն ամբողջ աշխարհում և Ասիայի տարածաշրջանում ընդլայնվում է, ԱՄՆ պաշտպանության նախարարության մի պաշտոնյա ասել է.«Չինաստանը համարվում է 21-րդ դարի երկարաժամկետ ռազմավարական մեծագույն սպառնալիքն ԱՄՆ-ի անվտանգության համար»:
ԱՄՆ հարավային հրամանատարության շտաբի պետ Գրեյկ Ֆալերը Պենտագոնի մամուլի ասուլիսում անդրադառնալով աշխարհում Չինաստանի գործադրած ջանքերին, հայտարարել է.«Բազմաթիվ նավահանգիստային պայմանագրեր կնքելու, քաղաքական լծակներ ձեռք բերելու ուղղությամբ վարկերի տրամադրման և ապօրինի ձկնորսության պես ռեսուրսներ օգտագործելու բազմաթիվ փորձերը համարվում են անվտանգության դեմ ուղղված մեծ սպառնալիք»:
Պենտագոնի պաշտոնյան պնդում է, որ Չինաստանը ներկա է եղել Վենեսուելայում, և քանի որ Վենեսուելան խոշոր պարտքեր ունի Չինաստանին, Պեկինն ընդլայնել է իր ազդեցությունն Վենեսուելայում:
ԱՄՆ-ի հյուսիսային հրամանատարության շտաբի պետ Գելեն Վան Հերքն ասել է.«Մենք աշխարհում մտել ենք իշխանության պայքարի նոր դարաշրջան, և այս անգամ մենք բախվում ենք երկու մրցակիցներ Ռուսաստանին և Չինաստանին, երկուսն էլ զինված են միջուկային զենքով: Մենք պետք է հարմարվենք այս փաստի առաջ բերած բոլոր մարտահրավերներին»: